Երևանի որոշ  դպրոցներում թոշակի անցած մայրերը  տնօրենի պաշտոնը «ժառանգել» են դուստրերին. ՀԺ
Օրվա մամուլ
08:53 26/08/2016

Երևանի որոշ դպրոցներում թոշակի անցած մայրերը տնօրենի պաշտոնը «ժառանգել» են դուստրերին. ՀԺ

1.5-2 տարի առաջ հայտնի  դարձավ, որ Երևանի որոշ  դպրոցներում  կենսաթոշակի անցած մայրերը  տնօրենի պաշտոնը «ժառանգել» են դուստրերին։  Դրանից հետո էլ, պարզվում է,  նույն այդ մայրերը դպրոցում աշխատել են՝ որպես  փոխտնօրեն. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

Ըստ թերթի, Երևանի քաղաքապետարանը  փոխտնօրեն մայրերին  հրահանգել է  աշխատանքից ազատման  դիմում գրել։   

Երևանի ավագանում «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը թերթին հայտնել է մորից դստերը տնօրենի պաշտոն ժառանգելու չորս դեպք: Խոսքը վերաբերում է Դ.Վարուժանի անվան 89, Է. Բոյաջյանի անվան 121, Ալ. Պուշկինի անվան 8 և Ն.Աղբալյանի անվան համար 19 դպրոցներին:  

Placeholder
Երևանի որոշ դպրոցներում թոշակի անցած մայրերը տնօրենի պաշտոնը «ժառանգել» են դուստրերին. ՀԺ