Ալբերտ Բազեյանն իմ որոշման հետ ոչ մի կապ չունի. Լևոն Բազեյան. «Իրավունք»
Օրվա մամուլ
08:56 26/08/2016

Ալբերտ Բազեյանն իմ որոշման հետ ոչ մի կապ չունի. Լևոն Բազեյան. «Իրավունք»

«Իրավունք»-ը գրել էր, որ նախկին  քաղաքապետ Ալբերտ Բազեյանի  եղբորորդին՝ Լևոն Բազեյանը, պատգամավոր Վահան Բաբայանի  «Ռեֆորմիստներ»  կուսակցության անդամ է։ 

Թերթը Բաբայանի կուսակցից հետաքրքրվել է՝ Ալբերտ Բազեյանն ի՞նչ ազդեցություն է ունեցել՝ քաղաքականությամբ  զբաղվելու նրա որոշման վրա։  «Ամեն մարդ ինքն է ընտրում  իր ճանապարհը։  Ալբերտ Բազեյանը իմ որոշման հետ ոչ մի կապ չունի։ Նա պարզապես ողջունում է  բոլոր աշխատող մարդկանց»,- պատասխանել է «Ռեֆորմիստներ»-ի անդամը։

Լևոն Բազեյանի խոսքով՝ Վահան Բաբայանին վաղուց է ճանաչում, նրա հետ բանակում է ծառայել, բանակային ընկերներ են։ «Քաղաքական դաշտ «Ռեֆորմիստներ»-ով չեմ մտնում։ Եղել եմ «Հայաստանի երիտասարդական» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։  ԲՀԿ-ի Գավառի մասնաճյուղի երիտթևի պատասխանատուն եմ  եղել»,- ասել է Լ. Բազեյանը։  

Placeholder
Ալբերտ Բազեյանն իմ որոշման հետ ոչ մի կապ չունի. Լևոն Բազեյան. «Իրավունք»