Յանա Եգորյանը Մեդվեդևին առաջարկել է նստել իր նոր մեքենան
Աշխարհում
13:56 26/08/2016

Յանա Եգորյանը Մեդվեդևին առաջարկել է նստել իր նոր մեքենան

Հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին առաջարկել է նստել իր նոր BMW X6-ը:

«Կցանկանա՞ք Ձեզ տանեմ»,-ռուսական լրատվամիջոցների  հաղորդմամբ, ասել է մարզուհին:
«Ես դեմ չէի լինի մինչև այն մուտքի մոտ»,-հումորով պատասխանել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող հայ սուսերամարտիկ Յանա Եգորյանը «Ռիո-2016»-ում 2 ոսկե մեդալ է նվաճել։ Մոսկվա վերադարձած Եգորյանին ու մեդալ բերած մյուս մարզիկներին նախօրեին ընդունել ու մեքենաներ են նվիրել Կրեմլում:

Placeholder
Յանա Եգորյանը Մեդվեդևին առաջարկել է նստել իր նոր մեքենան