Ֆրանսիայում  գինու արտադրության ծավալները կտրուկ նվազել են
Տնտեսություն
18:33 26/08/2016
Աշխարհ

Ֆրանսիայում գինու արտադրության ծավալները կտրուկ նվազել են

Ֆրանսիան, որտեղ ապրիլյան սառը անձրևոտ եղանակը  վնաս է հասցրել գինեգործությամբ զբաղվող շրջաններին, այս տարի կրճատել է գինու արտադրության ծավալները գրեթե 10 տոկոսով: Rosbalt-ը գրում է, որ սրա  մասին նախազգուշացրել է երկրի գյուղատնտեսության նախարարությունը:

Ամբողջ գարնան և ամռան մի մասի ընթացքում պահպանվող անսովոր ցուրտ եղանակի հետևանքով այս տարի կնվազի մինչև 42,9 մլն հեկտոլիտր գինի:

Ամենից շատ տուժած շրջաններից է Շամպանը: Այստեղ արտադրություն կարող է կրճատվել մեկ երրորդով: Շրջանում խաղողի բերքահավաքը նորմալ գրաֆիկից ետ է ընկել մեկ շաբաթով: Ըստ վիճակագրության՝ մեծ անկում է սպասվում նաև Լուարի դաշտավայրում:

Սպասվում է, որ Ֆրանսիան խաղողի բերքով և գինու արտադրությամբ ետ կմնա Իտալիայից, որը նախորդ տարի դարձել էր գինեգործության համաշխարհային առաջատարը:
 

Placeholder
Ֆրանսիայում գինու արտադրության ծավալները կտրուկ նվազել են