Մոսկվայում բանկը գրաված Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
13:17 26/08/2016
Աշխարհ

Մոսկվայում բանկը գրաված Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ում օգոստոսի 24-ին 4 պատանդ վերցրած հայազգի գործարար 55-ամյա Արամ Պետրոսյանին քննիչները մեղադրանք են  առաջադրվել: Ինտերֆաքսի հաղորդմամբ, նրան առաջադրվել է մեղադրանք  ՌԴ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի երկրորդ մասով՝ երկու և  ավելի պատանդներ վերցնելը՝ առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ:

ՌԴ  քննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքով, այսօր հետաքննությունը միջնրոդրություն կներկայացնի դատարան՝ ձեռնարկատիրոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ի երեկոյան սնանկացած գործարար Արամ Պետրոսյանը մտել է «Սիթիբանկ»-ի շենք, պատանդ վերցրել 4 մարդու, սպառնացել, որ կպայթեցնի բանկը: Ոստիկանների հետ բանակացություններից հետո  նա  բաց է թողել բոլոր պատանդներին, ինքն էլ հանձնվել:  Պարանոցից կախված այն իրը, որը նա ներկայացրել է որպես պայթուցիկ, եղել է աղ: Նա ընդունել էր  իր մեղքը: Ա.Պետրոսյանը նաև ասել էր, որ չէր պատրաստվում սպանել մարդկանց, այլ ցանկացել է ուշադրության  հրավիրել իր վիճակի վրա:  Ըստ ռուսական լրատվամիջոցների, տղամարդը զբաղվել է բժշկական նշանակության արտադրությամբ, սակայն վերջերս սնանկացել է:

Placeholder
Մոսկվայում բանկը գրաված Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել