Մոսկվայում բանկի շենքը գրաված Պետրոսյանը կալանավորվեց
Քաղաքական
18:53 26/08/2016
Տարածաշրջան

Մոսկվայում բանկի շենքը գրաված Պետրոսյանը կալանավորվեց

Բիզնեսմեն Արամ Պետրոսյանը, ով 24-ին գրավել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ն ու 4 պատանդ վերցրել, այսօր դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն: 

Դատարանն ընդգծել է, որ Պետրոսյանը մեղադրվում է քաղաքացիների ու հասարակության անվտանգության դեմ ուղղված հատկապես ծանր հանցագործություն կատարելու մեջ: Մեղադրվողի փաստաբանը խնդրել է իր պաշտպանյալի համար որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Արամ Պետրոսյանը հայտարարել է, որ ինքը հանցագործ չէ և խնդրել է իրեն հասարակությունից չմեկուսացնել:

Ազատության փոխարեն գործարարը խոստացել է պետությանը տալ իր արտոնագրերը:

«Ես 32 արտոնագիր ունեմ, հեղինակային 5 իրավունք: Ես թմրամոլ չեմ, խմող չեմ: Եթե դուք ինձ համար մեկուսացումը չընտրեք, ես իմ նախագծերը կփոխանցեմ պետությանը: Ես խնդրում եմ ձեզ՝ որպես մարդը մարդուն, թողեք ինձ ազատության մեջ»,-ասել է նա:

Placeholder
Մոսկվայում բանկի շենքը գրաված Պետրոսյանը կալանավորվեց