Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն այս տարի 11 աղջիկ կուրսանտ ունի. Սուրեն Դավթյան
Ռազմական կրթության ոլորտի բարեփոխումներն անմիջականորեն կապված են պաշտպանության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական վարչության ՀՀ և արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման բաժնի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը:
Նրա տեղեկացմամբ՝ այս տարի ռազմամասնագիտական մասնագիտությունների գծով ուսումնառություն ստանալու նպատակով բուհեր են դիմել 118 դիմորդ, որից պիտանի է ճանաչվել 83-ը. «Տարեցտարի ավելանում է պաշտպանության նախարարության պատվերով ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններում պատրաստվող մասնագետների թիվը: Մենք մասնագետներ պատրաստում ենք ոչ միայն Հայաստանի ռազմական երկու բուհերում, այլև դաշնակից և գործընկեր երկրներում: Մեր երկրում հիմանակնում ընտրում են ՀՕՊ, կապավոր, հրաձիգ և մոտոհրաձիգ մասնագիտությունները»:
Գնդապետը նշեց նաև, որ ռազմական մասնագիտություններ ընտրող աղջիկների թիվը ևս ավելացել է: Այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել է 11 իգական սեռի ներկայացուցիչ:
ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ուսումնական և գիտական աշխատանքների գծով պետի տեղակալ գնդապետ Դավիթ Ալեքսանյանն էլ նշեց, որ իրենց ուսումնական հաստատություն է դիմել 160 դիմորդ, որոնց քանակը բժշկական հետազոտության արդյուքում կրճատվել է. «Այս տարի Խանփերյանցի անվան ռազմական համալսարան է դիմել 4 իգական սեռի ներկայացուցիչ»:
Բանախոսները նշեցին, որ այլ բուհեր ավարտած շրջանավարտները մասնագիտության համապատասխանության դեպքում կարող են մեկամյա սպայական ունկնդրում անցնել, այնինքն եթե նրանք տեխնիկական կրթություն ունեն ֆիզիկա և բարձրագույն մաթեմատիկա առարկաներից:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ապրիլյան պատերազմից հետո ՀՀ տարբեր ռազմական ուսումնական հաստատություններ դիմողների թիվը ինչ փոփոխության է ենթարկվել, որի ի պատասախան գնդապետ Սուրեն Դավթյանը ասաց, որ գրեթե պահպանվել է նախորդ տարիների ցուցանիշը: