Իտալիայում զոհերի թիվը հասել է 290-ի
Մշակույթ
15:33 27/08/2016
Աշխարհ

Իտալիայում զոհերի թիվը հասել է 290-ի

Այսօր Իտալիայի Մարկե շրջանում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների հրաժեշտի արարողությունը: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ հուղարկավորության արարողությանը ներկա է եղել Սերջիո Մատարելլային և վարչապետ Մատեո Ռենցին:

Օգոստոսի 27-ը Իտալիայում սգո օր է:

Աղետի հետրանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 290-ի: 2,5 հազար մարդ զրկվել է տներից, 388 տուժած էլ ներկա պահին հիվանդանոցում է գտնվում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին Իտալիայում գրանցվել էր 6.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել էին ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով: Ավերածություններ արձանագրվել են երեք շրջանում Լացիո, Ումբրի և Մարկե: 

 

Placeholder
Իտալիայում զոհերի թիվը հասել է 290-ի