Հռոմի Պապն ու Ցուկերբերգը հանդիպել են
Տնտեսություն
17:46 29/08/2016
Աշխարհ

Հռոմի Պապն ու Ցուկերբերգը հանդիպել են

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ Պրիսցիալա Չանի հետ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Վատիկանի լրատվամիջոցներին:

«Նրանք քննարկել են՝ ինչպես օգատագործել հաղորդակցման տեխնոլոգիաները աղքատության դեմ պայքարելու և կենդանի շփման մշակույթը խթանելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Բացի դրանից՝ Պապը և Ցուկերբերգը քննարկել են այն միջոցները, որոնք կօգնեն «դժվար իրավիճակներում գտնվող մարդկանց մի փոքր հույս տալ»:

Placeholder