Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն վիրահատության: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արամ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ դա ծրագրված վիրահատություն էր:
«Նրանց վիճակը վատ էր և վիրահատությունը պլանային վիրահատություն էր ու այսօր տեղափոխվել են մասնագիտացված բուժհիմնարկ, որպեսզի հարմարեցված պայմաններում վիրահատությունը կատարվի», -փոխանցեց փաստաբանը:
Եվ Արամ Մանուկյանը, և Աշոտ Պետրոսյանը վիրավորումն ստացել էին ոտքերի հատվածում: