Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները տևական ժամանակ աշխատավարձ չեն ստացել. ՀԺ
Օրվա մամուլ
08:48 30/08/2016

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները տևական ժամանակ աշխատավարձ չեն ստացել. ՀԺ

Վանաձորի քաղաքապետարանում, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, տևական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել։ Բանն այն է, որ հեռանալուց առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձրացրել է աշխատավարձերը, բայց չի ապահովել վճարումը։

Ինքը Դարբինյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ  զրույցում ասել է, թե այդ պարտքը կուտակվել է  այն պատճառով, որ հողի հարկի և գույքահարկի հիմնական հավաքագրումը տեղի է ունենում տարեվերջին։ Երբ հավաքագրվի, աշխատավարձի պարտքը կմարվի։

Թերթի տեղեկություններով, սակայն, Սամվել Դարբինյանը միտումնավոր է աշխատավարձերը բարձրացրել իմանալով, որ չունի դրա հնարավորությունը։ Նա նախ որոշել է հեռանալուց առաջ «լավություն» անել քաղաքապետարանի աշխատողներին, այնուհետև վատություն անել հաջորդ քաղաքապետին գիտակցելով, որ իրեն հաջորդողը չի կարող այդ գումարը վճարել և կընկնի վատ վիճակի մեջ։ Արդյունքում քաղաքապետարանի աշխատակազմն իրեն լավ կհիշի։

Placeholder
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները տևական ժամանակ աշխատավարձ չեն ստացել. ՀԺ