Բուհական վարձավճարներն էլի թանկացան. «Իրավունք»
Օրվա մամուլ
09:05 30/08/2016

Բուհական վարձավճարներն էլի թանկացան. «Իրավունք»

Սեպտեմբերի 1-ին  ընդառաջ հայաստանյան  որոշ մասնավոր  և պետական բուհերի  մի շարք  ֆակուլտետների  վարձավճարներ թանկացել են. գրել է «Իրավունք»-ը:

Մասնավորապես, եթե նախորդ տարի  ԵՊՀ-ի  «Մաթեմատիկա» և «Մեխանիկա» բաժիններում  վարձավճարը 400 հազար էր,  ապա այս տարվանից դարձել է 430 հազար դրամ, «Քաղաքագիտություն»  առարկան՝ 550 հազարից  600 հազար  դրամ։  «Իրավագիտություն»  բաժնի  վարձավճարները  միանգամից բարձրացել է  70 հազար դրամով՝ դառնալով 870 հազար։  Վարձավճարների թանկացումից հետ չեն մնացել նաև  Ագրարային համալսարանը և Մխիթար Հերացու  անվան  բժշկական  համալսարանը։

Մասնավորապես, եթե «Բուժական գործ»  բաժնում սովորելու  համար  նախորդ տարի ուսանողները  վճարում էին 800 հազար, ապա այս տարի  ընդունվողների  վարձավճարները  կկազմի 1 մլն. դրամ։ 

Placeholder
Բուհական վարձավճարներն էլի թանկացան. «Իրավունք»