Արամ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է, վիճակը բավարար է.  «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն
Առողջություն
16:25 30/08/2016
Հայաստան

Արամ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է, վիճակը բավարար է. «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն

«Էրեբունի» բժշկական կենտրոնում ավարտվել է «Սասնա ծռեր» խմբի  անդամ Արամ Մանուկյանի՝ Պավել Մանուկյանի որդու ոտքի վիրահատությունը:

«Վիրահատությունն ավարտվել է, հիվանդի վիճակը բավարար է գնահատվում, կատարվել է հատուկ մետաղային հարթակով  ոսկրային բեկորների ֆիքսում և կոտրվածքի ֆիքսում: Սա վերջնական վիրահատություն է»,-այս մասին վիրահատության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Նրա խոսքերով՝  Արամ Մանուկյանը հետվիրահատական շրջանում մի քանի օր դեռևս կմնա «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի  հետևեն և նվազեցնեն բարդությունները, որը կարող է տեղի ունենալ ցանկացած վիրահատությունից հետո:

Հարցին, թե հետագայում ոտքի հետ խնդիրներ կարո՞ղ են առաջանալ, Միքայել Մանուկյանը պատասխանեց․ «Ըստ մեր փորձի՝ այս տեսակ վիրահատություններից հետո հաշմանդամություն չի նկատվում և Մանուկյան Արամի մոտ մենք դա չենք սպասում, քանի որ վիրահատությունն անցել է այնպես, ինչպես մենք պլանավորել ենք, բոլոր բեկորները վերականգնվել են, մետաղային հարթակը ճիշտ տեղադրվել է և դա նվազեցնում է ցանկացած հետագա բարդությունները և խնդիրները»:

 

Placeholder
Արամ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է, վիճակը բավարար է. «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն