Ղրղզստանում Չինաստանի դեսպանության մոտ պայթյունն իրականացրել է մահապարտը մեքենայով
Իրավունք
11:20 30/08/2016
Աշխարհ

Ղրղզստանում Չինաստանի դեսպանության մոտ պայթյունն իրականացրել է մահապարտը մեքենայով

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ Չինաստանի դեսպանության մոտ տեղի ունեցած պայթյունն իրականացրել է մահապարտը մեքենայով: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը: Նշվում է, վարորդը փորձել է ճեղքել դեսպանատան դարպասները:

Պայթյունից տուժել է երեք մարդ, բաց նրանց մասին որևէ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում:

Ղրղզստանի  առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պայթյունի վայրում՝ Չինաստանի դեսպանության տարածքում, հայտնաբերվել է մարդու մարմին, որը, ըստ նախնական տվյալների, գտնվել է ավտոմեքենայի մեջ:
 

Placeholder
Ղրղզստանում Չինաստանի դեսպանության մոտ պայթյունն իրականացրել է մահապարտը մեքենայով