«ՎիվաՍել-ՄՏՍ». Նոր ուսումնական տարին՝ նոր սմարթֆոնով
Տնտեսություն
14:37 30/08/2016

«ՎիվաՍել-ՄՏՍ». Նոր ուսումնական տարին՝ նոր սմարթֆոնով

Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր կանխավճարային բաժանորդներին առաջարկում է մինչև 2016թ. սեպտեմբերի 15-ն ընկերության սպասարկման կենտրոններից մի շարք Alcatel Pixi սմարթֆոնների մոդելներ ձեռք բերել զեղչված գնով և ստանալ ներցանցային խոսելաժամանակ և ինտերնետ ներառող հատուկ փաթեթ (կարելի է օգտագործել ակտիվացումից սկսած 6 ամսվա ընթացքում):

Մոդել

Հատուկ փաթեթ

Նախկին գինը՝ հատուկ փաթեթով

Զեղչված գինը՝ հատուկ փաթեթով

Alcatel Pixi 3 (4) 

10 000 ներցանցային րոպե

10 000 ՄԲ

31 900 դրամ

23 900 դրամ

Alcatel Pixi 3 (4.5)

10 000 ներցանցային րոպե

10 000 ՄԲ

45 900 դրամ

39 900 դրամ

Alcatel Pixi 4 (4) 

10 000 ներցանցային րոպե

10 000 ՄԲ

29 900 դրամ

25 900 դրամ

Ընկերությունից հայտնում են,  ցանկության դեպքում հեռախոսները կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

«Մեր օրերում անհնար է պատկերացնել կյանքն առանց ինտերնետի և սմարթֆոնի, հատկապես երիտասարդների շրջանում: Բացի անձնական շփումներից և ժամանցային հավելումներից, ինտերնետը նաև գիտելիքի և ինֆորմացիայի անգնահատելի աղբյուր է, որը կարելի է օգտագործել ինքնազարգացման նպատակով: Այսպիսի առաջարկների շնորհիվ ավելի շատ բաժանորդներ են հնարավորություն ստանում ոչ միայն ձեռք բերել մատչելի գնով սմարթֆոն, այլև օգտվել ներառված խոսելաժամանակից և ինտերնետից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 

                              

 

Placeholder
«ՎիվաՍել-ՄՏՍ». Նոր ուսումնական տարին՝ նոր սմարթֆոնով