Նավթի գներն աճում են
Տնտեսություն
10:45 30/08/2016
Աշխարհ

Նավթի գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Ըստ արդյունքների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,38%-ով՝  հասնելով 47,16  դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,26%-ով՝ հասնելով բարելի համար 49,39  դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի գներն աճում են