Մեղրիի տարածաշրջանում ազատ  տնտեսական գոտի հիմնելու  ծրագիրը իրանագետը կարևոր զարգացում  է համարում. «Առավոտ»
Օրվա մամուլ
08:52 31/08/2016

Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտի հիմնելու ծրագիրը իրանագետը կարևոր զարգացում է համարում. «Առավոտ»

Հայաստան և Իրանի միջև վիզային  ռեժիմի չեղարկումը  և Մեղրիի տարածաշրջանում ազատ  տնտեսական գոտի հիմնելու  ծրագիրը իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության  ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի  վարիչ Վարդան Ոսկանյանը  չափազանց  կարևոր զարգացումներ է համարում թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի  համար։

«Եթե համեմատենք հայ-իրանական  հարաբերությունները ադրբեջանա-իրանական  հարաբերությունների հետ,  ապա պետք է հստակորեն  տարբերակենք հարդը ցորենից՝ ինչպես ժողովուրդն է ասում։  Ադրբեջանա-իրանական  հարաբերությունների  համատեքստում  հայտարարությունները  կամ հռետորաբանությունը  պետք է համեմատել  արվող  կամ արվելիք  քայլերի հետ։  Առայժմ ես չեմ կարծում, որ Իրանի հետ հարաբերություններում մենք ավելի վատ դիրքերում ենք, քան Ադրբեջանը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է  Վարդան Ոսկանյանը՝ նկատելով, որ քաղաքական հարաբերությունների  մակարդակում բավական ակնհայտ է,  որ Հայաստան-Իրան  հարաբերությունների մակարդակն ավելի բարձր է։  

Placeholder
Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտի հիմնելու ծրագիրը իրանագետը կարևոր զարգացում է համարում. «Առավոտ»