Նուբարաշենի աղբավայրը  կընդլայնվի. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:56 31/08/2016

Նուբարաշենի աղբավայրը կընդլայնվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ  Երևանի  վարչական սահմաններում գտնվող,  պետական սեփականություն հանդիսացող  24.42 հա  հողամասը կառավարությունը հետ կվերցնի  «Հայանտառ» ՊՈԱԿ-ից և կամրացնի կառավարությանն առընթեր  պետական գույքի  կառավարման  վարչությանը։  Վերջինս էլ իր հերթին այն կնվիրի  Երևանի քաղաքապետարանին՝  նոր աղբավայր նախագծելու,  կառուցելու և շահագործելու  նպատակով։

«Խոսքը  Նուբարաշենի աղբավայրը  ընդլայնելու մասին է։  Տարածքը ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ  ընդունված ստանդարտով որպես աղբավայր,  այն չի համապատասխանում իր չափանիշներով  միջազգային,  բնապահպանական և սանիտարահիենիկ  չափանիշներին։  Դրա հետևանքով առաջացել են մի շարք  բնապահպանական,  առողջապահական,  անվտանգության և  աղբավայրի շահագործման խնդիրներ։  Այս խնդիրների լուծման նպատակով  անհրաժեշտություն է առաջացել  կառուցել նոր աղբավայր»,-գրել է թերթը։

Placeholder
Նուբարաշենի աղբավայրը կընդլայնվի. «Ժողովուրդ»