Հունան Պողոսյանը որդու համար 110 հազար դոլար արժողությամբ  «Մերսեդես»  է գնել. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:37 31/08/2016

Հունան Պողոսյանը որդու համար 110 հազար դոլար արժողությամբ «Մերսեդես» է գնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն ամիսներ առաջ որդու համար Mercedes GL 500 մակնիշի մեքենա է գնել Երևանում գտնվող «Մերսեդեսի» սրահից: Այստեղ մեծ զեղչ են արել` 150 հազար դոլար արժողությամբ մեքենան ոստիկանապետի տեղակալին տվել են ընդամենը 110 հազար դոլարով:

« Premium սեգմենտի լյուքս դասի այս բարձրակարգ ամենագնացից Հայաստանում վարում են մի շարք հայտնի օլիգարխներ: Ուշագրավ է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2015թ. հայտարարագրով ոչ Հունան Պողոսյանը, ոչ նրա որդին` Հրաչյա Պողոսյանը, մեծ եկամուտներ չունեն:  Հրաչյա Պողոսյանը հայտարարագրել է 437 հազար դրամ` որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ Հունան Պողոսյանը հայտարարագրել է մոտ 6 մլն. դրամ աշխատավարձ, 35 մլն. դրամ և 20 հազար դոլար: Հետաքրքիր է, թե նման համեստ միջոցներով ինչպես է նման թանկարժեք մեքենա գնել»,-գրել է թերթը:

Placeholder
Հունան Պողոսյանը որդու համար 110 հազար դոլար արժողությամբ «Մերսեդես» է գնել. «Հրապարակ»