Գյուղական առնվազն 16 դպրոցում առաջին դասարան չի բացվելու. ՀԺ
Օրվա մամուլ
08:10 01/09/2016

Գյուղական առնվազն 16 դպրոցում առաջին դասարան չի բացվելու. ՀԺ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, գյուղական առնվազն 16 դպրոցում   առաջին դասարան չի բացվելու։  Խոսքը վերաբերում է  Շիրակի, Արագածոտնի և Սյունիքի մարզի համայնքներին։  Ի դեպ,  դրանց մի մասում առաջին դասարան չկա արդեն 3-րդ տարին։

Գյուղապետերը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում, որպես այդ երևույթի հիմնական պատճառ,  նշել են արտագաղթը։  Նաև ասել են, որ գյուղերից չհեռացած երիտասարդներն էլ հապաղում են ընտանիք կազմել, երեխաներ ունենալ։

Placeholder
Գյուղական առնվազն 16 դպրոցում առաջին դասարան չի բացվելու. ՀԺ