Գիտելիքահեն տնտեսությունը, կրթությունը, գիտությունը շատ կարևոր են մեր երկրի առաջընթացի համար. վարչապետ
Կրթություն, գիտություն
16:16 01/09/2016
Հայաստան

Գիտելիքահեն տնտեսությունը, կրթությունը, գիտությունը շատ կարևոր են մեր երկրի առաջընթացի համար. վարչապետ

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր: Հովիկ Աբրահամյանն ընտանիքի անդամների հետ միասին առաջին դասարան է ուղեկցել իր թոռնուհուն:

Կառավարության հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին ու ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ և ներկա գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Վարչապետը նշել է, որ գիտելիքահեն տնտեսությունը, կրթությունը, գիտությունը շատ կարևոր են մեր երկրի զարգացման և առաջընթացի համար: Հովիկ Աբրահամյանը բարի երթ և ուսումնական հաջողություններ է մաղթել դպրոցականներին և վստահեցրել, որ կառավարությունը շարունակելու է կրթական համակարգի շարունակական կատարելագործմանն ուղղված բարեփոխումները:

Placeholder
Գիտելիքահեն տնտեսությունը, կրթությունը, գիտությունը շատ կարևոր են մեր երկրի առաջընթացի համար. վարչապետ