Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանն այսօր քայլել են
Առողջություն
14:44 02/09/2016

Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանն այսօր քայլել են

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանը և Աշտո Պետրոսյանը, ովքեր օգոստոսի 31-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում վիրահատվել էին, այսօր հենակների օգնությամբ քայլել են: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

«Նրանց երկուսի վիճակը բավարար է: Հետվիրահատական շրջանից գոհ եմ, որևէ խնդիր չկա: Այսօր կանգնեցրել, քայլեցրել ենք հենակների օգնությամբ: Սպասում ենք մի քիչ էլ լավանան, նոր տեղափոխեն», -ասաց Մանուկյանը:

Նրա խոսքով, հավանաբար վաղը կամ մյուս օրը Մանուկյանն ու Պետրոսյանը կտեղափոխվեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները, զինված մուտք էին գործել ոստիկանության պարեկապահակակետային ծառայություն, և Արամ Մանուկյանն ու Աշոտ Պետրոսյանն այդ օրերին ոստիկանության ծառայողների կողմից ոտքի հատվածում հրազենային վնասվածք էին ստացել:

Placeholder
Արամ Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանն այսօր քայլել են