Հայաստանի կինոակադեմիայի անդամները վաղը կընտրեն «Օսկար»-ի ներկայացնելու ֆիլմը
Մշակույթ
09:09 02/09/2016
Հայաստան

Հայաստանի կինոակադեմիայի անդամները վաղը կընտրեն «Օսկար»-ի ներկայացնելու ֆիլմը

«Օսկար» ամենամյա 89-րդ մրցանակաբաշխությանը ներկայացնելու համար Հայաստանի ազգային կինոակադեմիան երեք հայտ է ստացել: Panorama.am-ին կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը  տեղեկացրեց, որ սեպտեմբերի 3-ին կինոակադեմիայի անդամները փակ քվեարկությամբ ընտրելու են մեկ ֆիլմ, որն արդեն ներկայացվելու է «Օսկար» մրցանակաբաշխությանը:

Պատասխանելով հարցին, թե որպես կինոքննադատ ինչպե՞ս կգնահատեք ներկայացված ֆիլմերը,  նա ասաց, որ դրանք հայկական կինոարտադրության այսօրվա պատկերն են ցույց տալիս, իսկ գեղարվեստական իմաստով գնահատական կտա միայն ընտրությունից հետո:

Հիշեցնենք, որ  կինոակադեմիայի անդամներն ընտրություն են կատարելու Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», Դավիթ Սաֆարյանի «28:94 տեղական ժամանակով», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմերի միջև:

«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. փետրվարի 26-ին: 

Placeholder
Հայաստանի կինոակադեմիայի անդամները վաղը կընտրեն «Օսկար»-ի ներկայացնելու ֆիլմը