Թուրքիայում ազատ է արձակվել 34 հազար դատապարտյալ
Քաղաքական
16:52 02/09/2016
Տարածաշրջան

Թուրքիայում ազատ է արձակվել 34 հազար դատապարտյալ

Թուրքական իշխանություններն ազատ են արձակել 33.8 հազար դատապարտյալի: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը:

Նրա խոսքով, նախատեսվում է ազատություն շնորհել մոտ 38 հազար մարդու: Խոսքը վերաբերում է մանր իրավախախտումներ թույլ տված անձանց:

Թուրքական իշխանությունները նման որոշում են կայացրել, քանի որ այդ երկրի բանտերը մասսայական վերջին ձերբակալություններից հետո լի են մարդկանցով:

Օգոստոսի 17-ին արդարադատության նախարարը հայտարարել է, որ տեղի է ունենելու վաղաժամ պայմանական ազատում, ոչ թե համաներում: Ազատ արձակվածները լինելու են ոստիկանության հսկողության ներքո:

 

Placeholder
Թուրքիայում ազատ է արձակվել 34 հազար դատապարտյալ