Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Ըստ արդյունքների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,67%-ով՝ հասնելով 43,45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,68%-ով՝ հասնելով բարելի համար 45,76 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Placeholder