ԸՕ-ի շուրջ բանակցությունների 2-րդ  փուլը  թեժ մթնոլորտում է անցնում. ՀԺ
Օրվա մամուլ
09:02 03/09/2016

ԸՕ-ի շուրջ բանակցությունների 2-րդ փուլը թեժ մթնոլորտում է անցնում. ՀԺ

Իշխանություն-ընդդիմություն  բանակցությունների 2-րդ  փուլը  Ընտրական օրենսգրքի  շուրջ,  «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, թեժ է անցնում։  Իշխանությունը չի համաձայնում  ընտրողների ստորագրված  ցուցակների  հրապարակումից հետո ինչ-որ եղանակով ստուգել դրանք։

«Ընդդիմությունն առաջիկայում  է այդ ցուցակներից  վիճակահանության կարգով  ընտրել 100 անուն  և ստուգել,  թե արդյոք այդ անձինք  իսկապես մասնակցե՞լ են ընտրություններին։  Իշխանությունները  համաձայն չեն  ստուգման այս  եղանակի հետ և հակադարձում են՝ գնացեք  ինքներդ  ինչպես ուզում եք, այդպես էլ ստուգեք՝ առանց այդ մասով օրենքում  որևէ դրույթ  ամրագրելու։ 

Մեր տեղեկություններով, այժմ բանակցություններն ընթանում են շատ նեղ  կազմով՝ կառավարության աշխատակազմի  ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան»,-գրել է թերթը:

Placeholder
ԸՕ-ի շուրջ բանակցությունների 2-րդ փուլը թեժ մթնոլորտում է անցնում. ՀԺ