Բացվելու է Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված ցուցահանդես
Մշակույթ
09:30 03/09/2016
Աշխարհ

Բացվելու է Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված ցուցահանդես

Ազգությամբ հայ հռչակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված «Առաջինց մինչև վերջին ակնթարթ» խորագրով   ցուցահանդես է բացվելու Մոսկվայում՝ Գլինկայի անվան երժշտարվեստի  կենտրոնական թանգարանում: ՏԱՍՍ-ին Թարիվերդիևի կինը՝ Վերա Թարիվերդիևան,  ասել է, որ սա արդեն երրորդ ցուցահանդեսն է, որ պատրաստում են Գլինկայի թանգարանի հետ համատեղ:

Ցուցահանդեսում շեշտը դրված է լինելու կոմպոզիտորի՝  ֆիլմերի համար ստեղծած երաժշտության  վրա: Ներկայացվելու են նաև կոմպոզիտորի ձեռագրերը, լուսանկարչական աշխատանքները, նրա լուսանկարչական ապարատը, աստղադիտակը և այլ անձնական իրեր:

Ցուցահանդեսի բացումից հետո կայանալու է համերգ:

Միքայել Թարիվերդիևը ծնվել է 1931թ. Թբիլիսիում։ Միքայել Թարիվերդիևը սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան)։ Թարիվերդիևը 4 օպերայի, 4 բալետի, երգեհոնի համար գրված 3 կոնցերտների, դաշնամուրային կոնցերտների, բազմաթիվ հայտնի ֆիլմերի մեղեդիների, երգերի հեղինակ է։ Ընդհանուր առմամբ գրել է 132 կինոնկարի երաժշտություն։ Մ. Թարիվերդիևը մահացել է 1996թ.։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը
 

Placeholder
Բացվելու է Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված ցուցահանդես