«Անդառնալի է միայն մահը». Դովլաթովի ծննդյան օրն է
Մշակույթ
11:36 03/09/2016
Աշխարհ

«Անդառնալի է միայն մահը». Դովլաթովի ծննդյան օրն է

Այսօր լրանում է  հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի ծննդյան 75-ամյակը:  Նա իր գրքերի ժանրն անվանել է «պսևդո-վավերագրական», իսկ իրեն ոչ թե գրող, այլ պատմող: Ռիա նովոստին Դովլաթովի ծննդյան առթիվ ներկայացրել է  նրա մի քանի արտահայտություններ.

Հյուրասիրության մասին
«Լավ է գնալ, երբ կանչում են: Սարսափելի է՝ երբ չեն կանչում: Բայց ամենից լավն այն է, որ  կանչում են, բայց դու չես գնում»:

Ընտանեկան արժեքների մասին
«Ընտանիքը՝ երբ դու ձայնով  գուշակում ես, թե ով է լողանում»:

Հավատի մասին
«Աստծուց հավելումներ չեն խնդրում»:

Փողի մասին
«Ընդհնարապես, ես վստահ եմ, որ աղքատությունը և հարստությունը որակներ են ի ծնե: Այնպես, ինչպես, օրինակ՝ մազի գույնը կամ երաժշտական լսողությունը: Մեկը ծնվում է աղքատ, մյուսը՝ հարուստ: Եվ գումարն այդտեղ փաստացի որևէ կապ չունի: Կարելի է աղքատ լինել փողով»:

Միայնության  մասին
«Փողն, ասենք, ինձ մոտ արագ է վերջանում, միայնությունը՝ երբեք»:

Կանանց մասին
«Նախանձները կարծում են, որ կանանց հարուստների մեջ գրավում են փողերը: Նախկինոմ ես էլ էի այդպես մտածում, բայց հետո համոզվեցի, որ դա սուտ է: Փողը չի գրավում կանանց: Ոչ մեքենաներն ու թանկարժեք իրերը: Ոչ ռեստորաններն ու թանկարժեք հագուստը: Ոչ զորությունը, հարստությունը և էլեգանտությունը: Այլ այն, ինչը մարդուն դարձրել է զորեղ, հարուստ, էլեգանտ: Ուժը, որով օժտված է մեկը, իսկ մյուսը լիովին զրկված»:

Տղամարդկանց մասին
«Տղամարդու համար ավելի մեծ ողբերգություն չկա, քան բնավորության լրիվ բացակայությունը»:

Հումորի մասին
«Հումարը՝ ազգի զարդն է… Քանի դեռ ի վիճակի ենք կատակելու, մենք մնում ենք մեծ ազգ»:

Կյանքի մասին
«Անդառնալի է միայն մահը»:

Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941թ.-ի սեպտեմբերի 3-ին Ուֆա քաղաքում: Նրա հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը՝ ազգությամբ հայ, գրականության սրբագրիչ, Նորա Սերգեյի Դովլաթյանը։ 1944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում: 1959 թ ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի, որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը, Իոսիֆ Բրոդսկին և ուրիշները։ Սերգեյ Դովլաթովը վախճանվել է 1990թ.-ի օգոստոսի 24-ին: Թաղված է Նյու Յորքի Քվինս թաղամասի հրեական Մաունթ Հեբրոն գերեզմանատան հայկական մասում:

Placeholder
«Անդառնալի է միայն մահը». Դովլաթովի ծննդյան օրն է