Բելգիայի և Բրյուսելի խորհրդարանների պատվիրակություններին է ներկայացվել ԼՂՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
Քաղաքական
18:26 03/09/2016
ԼՂՀ

Բելգիայի և Բրյուսելի խորհրդարանների պատվիրակություններին է ներկայացվել ԼՂՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորների պատվիրակությանը, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Խոսելով Արցախում ժողովրդավարական զարգացումների ու պետականաշինության գործընթացի վերաբերյալ` ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի։

Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին։ 

Placeholder
Բելգիայի և Բրյուսելի խորհրդարանների պատվիրակություններին է ներկայացվել ԼՂՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները