Հայ ազատ ոճի ըմբիշները մեդալ չնվաճեցին աշխարհի երիտասարդական առաջնությունում
Սպորտ
11:20 05/09/2016

Հայ ազատ ոճի ըմբիշները մեդալ չնվաճեցին աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ֆրանսիայի Մակոն քաղաքում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Սեպտեմբերի 3-ին և 4-ին մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Ցավոք, Հայաստանի հավաքականից ոչ մեկին մեդալ նվաճել չհաջողվեց: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Հիշեցնենք, որ Հայաստանն այս առաջնությունում բավարարվեց երկու բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Սերգեյ Սիմոնյանն (50 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ):
 

Placeholder
Հայ ազատ ոճի ըմբիշները մեդալ չնվաճեցին աշխարհի երիտասարդական առաջնությունում