Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները անկում են ապրում: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Ըստ արդյունքների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,52%-ով՝ հասնելով 44,21 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,38%-ով՝ հասնելով բարելի համար 46,65 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: