Լևոն Արոնյանը կխաղա Մոսկվայում
Աշխարհում
11:47 06/09/2016
Հայաստան

Լևոն Արոնյանը կխաղա Մոսկվայում

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարին:

Ավանդական դարձած մրցաշարին այս տարի մասնակցում են աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, ինչպես նաև Անիշ Գիրին, Բորիս Գելֆանդը, Պյոտր Սվիդլերը: Բացի այդ, հուշամրցաշարին կմասնակցեն 4 շախմատիստներ ևս:

Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին և կեզրափակվի հոկտեմբերի 6-ին, Մոսկվայում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
 

Placeholder
Լևոն Արոնյանը կխաղա Մոսկվայում