Բրիտանացի քարոզիչը ԻՊ-ին աջակցելու համար դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման
Իրավունք
18:07 06/09/2016
Աշխարհ

Բրիտանացի քարոզիչը ԻՊ-ին աջակցելու համար դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման

Մեծ Բրիտանիայի դատարանը 5,5 տարվա ազատազրկման է դատապարտել հայտնի արմատական քարոզիչ Անջեմ Չաուդարիին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:

Օգոստոսի 16-ին դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2000 թվականին  ընդունված ահաբեկչության մասին ակտը խախտելու մեջ:  Քարոզիչը չի ընդունել իր մեղքը: Դատարանի որոշմամբ, 49-ամյա քարոզիչը «օն-լայն» դասախոսություններում և հոդվածներում կոչ է արել իր հետևորդներին աջակցել ծայրահեղականներին:

Բացի այդ, նա ծայրահեղական բնույթի հաղորդագրություններ է տարածել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր 32 հազար բաժանոդների շրջանում, կոչ է արել ճանաչել «խալիֆայությունը»:

Միաժամանակ իրավապահները բազմաթիվ անգամ բացահայտել են Չաուդարիի հետևորդների և աշխարհի տարբեր մասերում ահաբեկչություն իրականացնողների միջև կապը:

Նա և նրա կողմնակից Միզանուր Ռահմանը (նույն վճիռն է նրա նկատմամբ կայացվել)  ձերբակալվել էին 2014-ին, իսկ դատավարությունը սկսվել էր 2015-ից:

Placeholder
Բրիտանացի քարոզիչը ԻՊ-ին աջակցելու համար դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման