Հանրահայտ ջութակահարուհի Վիվիան Հագները տալու է Երևանյան միջազգային փառատոնի մեկնարկը
Մշակույթ
16:19 06/09/2016
Հայաստան

Հանրահայտ ջութակահարուհի Վիվիան Հագները տալու է Երևանյան միջազգային փառատոնի մեկնարկը

Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը  նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Փառատոնի մեկնարկը տրվելու է Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 12-ին՝  հանրահայտ ջութակահարուհի Վիվիան Հագների (Ռուսաստան) մենակատարությամբ:

Panorama.am-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից տեղեկացրեցին, որ համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Համերգին հնչելու է Դվորժակի, Էկտոր Բեռլիոզի ստեղծագործություններից:

Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 10-ը: Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունենալու տարբեր երկրներից հայտնի երաժիշտներ, դիրիժորներ: 

Նշենք, որ փառատոնն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը:
 

Placeholder
Հանրահայտ ջութակահարուհի Վիվիան Հագները տալու է Երևանյան միջազգային փառատոնի մեկնարկը