Սյունիքի մարզպետն ահաբեկում է. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:39 07/09/2016

Սյունիքի մարզպետն ահաբեկում է. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝  Գորիսում սեպտեմբերի 18-ին պետք է տեղի ունենան համայնքի ղեկավարի ընտրությունները, որտեղ  միակ թեկնածուն գործող քաղաքապետ Վաչագան Ադունցն է: Միաժամանակ պետք է տեղի ունենան Գորիսի ավագանու ընտրությունները: Ավագանու անդամի 26 թեկնածու է առաջադրվել` 15 մանդատի համար:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզետ Սուրիկ Խաչատրյանն օրեր առաջ իր մոտ է հրավիրել Գորիսին միացված Վերին Շեն բնակավայրից առաջադրված ավագանու թեկնածուներից չորս հոգու և պահանջել, որնրանք ինքնաբացարկ ներկայացնեն:

«Թեկնածուներից մեկը եղել է ԲՀԿ-ական էրիկ Տատինցյանը, սակայն նա հրաժարվել է մարզպետի հրահանգը կատարել: Նշենք, որ սեպտեմբերի 18-ին ընտրություններում առաջադրված թեկնածուների ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը ավարտվում է վաղը` ժամը 18.00-ին»,-հավելել  է թերթը:

Placeholder
Սյունիքի մարզպետն ահաբեկում է. «Ժողովուրդ»