Շիրակի մարզպետը երկու քարի արանքում է հայտնվել. ՉԻ
Օրվա մամուլ
08:31 07/09/2016

Շիրակի մարզպետը երկու քարի արանքում է հայտնվել. ՉԻ

Շիրակի ՀՅԴ-ական  մարզպետ  Հովսեփ Սիմոնյանը  հայտնվել է անհարմար դրության մեջ,  բանն այն է, որ  Գյումրիի ՏԻՄ ընտրություններում  մասնակցության հայտ   է ներկայացրել  ՀՅԴ-ն և  մարզպետը որպես պարտաճանաչ  կուսակցական,  պետք է օգնի ՀՅԴ-ին՝  գոնե 6 տոկոսի անցողիկ շեմը  հաղթահարելու համար։   Սակայն մյուս կողմից պետական կառույցներին,  այդ թվում մարզպետարանին հրահանգ է իջեցվել՝ աշխատել ՀՀԿ-ի  «Բալասանյան» դաշինքի օգտին,  և ապահովել նրանց համար պատշաճ տոկոսներ։  Ու հիմա մարզպետ Սիմոնյանը  ստիպված է լինելու  երկու ֆրոնտով աշխատել։ Այս մասին գրել է «Չորրորդ իշխանությունը»:

«Բայց այստեղ խնդիրն այն է, որ  և ՀՅԴ-ն և ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքը  Գյումրիում հեղինակություն չունեն, մեղմ ասած, ուստի  մարզպետի առաջ  շատ լուրջ  խնդիր է դրված»,-հավելել է թերթը։

Placeholder