Թևան Պողոսյանի օրինագիծը դուրս է եկել շրջանառությունից
Առողջություն
10:58 07/09/2016

Թևան Պողոսյանի օրինագիծը դուրս է եկել շրջանառությունից

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովն  Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկել է պատգամավոր Թևան Պողոսյանի հեղինակած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Թևան Պողոսյանն առաջարկում է զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով ստեղծել սեռաբջիջների պահպանության բանկ:

ԱԺ պաշտոնական էջի հաղորդմամբ, Թևան Պողոսյանի խոսքով՝ ի սկզբանե թեև խնդիրը սուր ընկալվեց, այդուհանդերձ նախաձեռնության շրջանակում ի հայտ են եկել որոշակի հարցեր, որոնք քննարկվել են առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ:

Հեղինակի առաջարկությամբ նախագիծը դուրս է եկել շրջանառությունից՝ հետագայում այն ավելի ճշգրիտ մշակելու նպատակով:
 

Placeholder
Թևան Պողոսյանի օրինագիծը դուրս է եկել շրջանառությունից