ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահին
Քաղաքական
12:09 07/09/2016

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահին

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր ընդունել է «Տավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Տավիթյանին։

ԼՂՀ ԱԳՆ  հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել «Տավիթյան» հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ Արցախի և Հայաստանի պետական և հասարակական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել վերապատրաստվել Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել «Տավիթյան» հիմնադրամի հետագա ծրագրերի մասին

Placeholder