«Գազպրոմ»-ն Անկարայից ստացել է «Թուրքական հոսք»-ի իրականացման առաջին թույլտվութունը
Տնտեսություն
19:04 07/09/2016
Տարածաշրջան

«Գազպրոմ»-ն Անկարայից ստացել է «Թուրքական հոսք»-ի իրականացման առաջին թույլտվութունը

«Գազպրոմ»-ը դիվանագիտական խողովակներով  Անկարայից ստացել է «Թուրքական հոսք»-ի իրականացման  առաջին թույլտվութունը:

«Վեստի.ռու»-ի  հաղորդմամբ՝ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերն ու Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերատ Ալբայրակը պայմանավորվել են սեղմ ժամկետում ավարտել նախապատրաստական աշխատանքները ծրագրի իրականացման համար:


«Թույլտվությունը դրական լուր է «Գազպրոմ»-ի համար: Թուրքական կողմի տվյալ քայլը ցույց է տալիս, որ թուրքական կառավարությունը հետաքրքրված է «Թուրքական հոսք» նախագծի իրականցմամբ»,-ասել է Միլերը:

«Թուրքական հոսք»-ը նախատեսում է Սև ծովով Ռուսաստանից դեպի Թուրքիա գազամուղի անցկացում: Դրա 660 կմ-ն անցնում է «Հարավային հոսք»-ի միջանցքով, որը 2014-ի դեկտեմբերին չեղյալ հայտարարվեց:


 

Placeholder
«Գազպրոմ»-ն Անկարայից ստացել է «Թուրքական հոսք»-ի իրականացման առաջին թույլտվութունը