Գետավանում ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր է բացվել
Տարածաշրջան
18:25 07/09/2016
ԼՂՀ

Գետավանում ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր է բացվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղ և մասնակցել Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը  կարևորել է նման նախաձեռնությունների նշանակությունն ազգի նվիրյալների հիշատակը վառ պահելու և մատաղ սերնդի հայեցի դաստիարակման տեսանկյուններից:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նույն օրը Բակո Սահակյանը Գանձասարի վանքում ներկա է գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի մասնակցությամբ տեղի ունեցած «Հրաշափառի» արարողությանը:
Միջոցառումներին ներկա են եղել Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Placeholder
Գետավանում ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիր է բացվել