Զովունիում գործող համայնքապետի դեմ առաջադրվել է նրա եղբայրը
Քաղաքական
12:36 07/09/2016
Հայաստան

Զովունիում գործող համայնքապետի դեմ առաջադրվել է նրա եղբայրը

Կոտայքի մարզի Զովունի գյուղում հոկտեմբերի 2-ի համայնքապետի ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու:

ԿԸՀ պաշտոնական էջից Panorama.am-ը, տեղեկացավ, որ նրանցից երկուսը եղբայրներ են՝  Ավետիսյան Սերժիկ Զաքարի և Ավետիսյան Սանասար Զաքարի:

Սերժիկ Ավետիսյանը գործող գյուղապետն է, Զովունին ղեկավարում է 1999 թվականից: Նրան սատարում է ՀՀԿ-ն: Եղբայրը՝ Սանասար Ավետիսյանն ինքնաառաջադրված է, «Աղբյուր» ՍՊԸ տնօրենն է:

Գյուղապետ Ավետիսյանից Panorama.am-ը   հետաքրքրվեց, ինչո՞վ է բացատրում եղբոր առաջադրումը, արդյո՞ք հետագայում ինքնաբացարկ է հայտնելու եղբայրը:
«Էդ իրենից հարցրեք»,- ասաց նա:

Ս. Ավետիսյանին հարցրեցինք, եղբոր հետ լա՞վ հարաբերություններ ունեն: Նա պատասխանեց. «Վատ չենք եղել»:

Զովունիում բացի Ավետիսյան եղբայրներից  ինքաառաջադրված են երկու անկուսակցականներ՝ Ջանիբեկ Հայրապետյանն ու Վրույր Սիմոնյանը:

Նշենք, որ թեկնածուների գրանցումը կավարտվի այսօր՝ ժամը 18-ին: Գրանցված թեկնածուները կարող են ինքաբացարկի դիմումներ ներկայացնել մինչև սեպտեմբերի 22-ը, ժամը 18:00-ն:



 

Placeholder
Զովունիում գործող համայնքապետի դեմ առաջադրվել է նրա եղբայրը