Հայտնի է Pokemon Go Plus-ի թողարկման օրը
ՏՀՏ-ն Հայաստանում
11:09 08/09/2016

Հայտնի է Pokemon Go Plus-ի թողարկման օրը

Nintendo ընկերությունը հայտարարել է սեպտեմբերի 16-ին Pokemon Go Plus-ի թողարկման մասին, որը թույլ կտա պոկեմոններ բռնել առանց սմարթֆոններ օգտագործելու: 

«Russia Today»-ի փոխանցմամբ, ընկերության տարածած հաղորդագրության համաձայն Pokemon Go Plus-ն իրենից ներկայացնում է մի սարքավորում ձեռքի ժամացույցի տեսքով, որը սմարթֆոնին կմիանա Bluetooth Smart-ի միացման միջոցով:

Նրա օգնությամբ Pokemon Go-ն խաղացողները խաղացողները կարող են պոկեմոններ բռնել՝ առանց սմարթֆոնների ծրագիրն օգտագործելու. սարքը ազդանշան կտա վիբրացիայով, իսկ գործողությունները կարող են կատարվել Pokemon Go Plus-ի վրա կոճակների սեղմամբ:

Placeholder