Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ մեծ զորահանդես  է անցկացվելու. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:32 09/09/2016

Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ մեծ զորահանդես է անցկացվելու. «Ժողովուրդ»

ՀՀ իշխանությունները ծրագրում են սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ մեծ զորահանդես անցկացնել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս զորահանդեսն իր ծավալներով աննախադեպ մեծ է լինելու: ՀՀ պաշտպանության նախարարության առջև խնդիր է դրված զորահանդեսի ընթացքում Հայաստանի զինված ուժերի ողջ հզորությունը ցուցադրել:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ զորահանդեսին կմասնակցի մոտ տասը հազար զինվորական, որոնց զորամիավորումները դեռևս մեկ ամիս առաջ` օգոստոսի սկզբից սկսել են շքերթին պատրաստվել: Ենթադրվում է, որ զորահանդեսի հաջողվելու դեպքում այն Հայաստանի թշնամիների համար զսպող դերակատարություն կարող է ունենալ: Բոլորը գիտակցում են, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո այս զորահանդեսը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի:

 

Placeholder
Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ մեծ զորահանդես է անցկացվելու. «Ժողովուրդ»