Նավթի համաշխարհային գները նվազել են
Քաղաքական
11:36 09/09/2016
Հայաստան

Նավթի համաշխարհային գները նվազել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն անկում են ապրել: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

Մասնավորապես՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,92%-ով՝  հասնելով 47,18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 1,02%-ով՝ հասնելով բարելի համար 49,48  դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
 

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազել են