Դավիթ Հարությունյանը փակ  հանդիպման է հրավիրել  ԱԺ ոչ իշխանական  ուժերի ներկայացուցիչներին. ՀԺ
Օրվա մամուլ
08:29 10/09/2016

Դավիթ Հարությունյանը փակ հանդիպման է հրավիրել ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին. ՀԺ

Երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ  Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար  Դավիթ Հարությունյանը փակ  հանդիպամ է հրավիրել  խորհրդարանական ոչ իշխանական  ուժերի ներկայացուցիչներին՝  մի շարք հարցերի շուրջ բանակցելու համար։

 Հանդիպումը տեղի է ունենալու այսօր առավոտյան  ԱԺ-ում,  և ենթադրվում է, որ  համաձայնություններ պետք է ձեռք բերվեն  2017-ի խորհրդարանական  ընտրությունների  անցկացման շուրջ։  «Նշենք, որ ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների շուրջ  իշխանության և ընդդիմության բանակցությունները  ավարտվել են, բայց  թերթի տեղեկություններով,  իշխանությունները մինչև վերջ էլ ամեն ինչ անելու են , որ դրանք նախորդների նման մնամ թղթի վրա կամ կիրառվելու դեպքում  էլ ընտրակեղծիքների հայտնաբերման ժամանակ  ընտրությունների վրա էական  ազդեցություն չունենա»,-հավելել է թերթը:

Placeholder
Դավիթ Հարությունյանը փակ հանդիպման է հրավիրել ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին. ՀԺ