Դավիթ Հովհաննիսյանը` Ռուսաստանի չեմպիոն
Աշխարհում
16:50 10/09/2016
Աշխարհ

Դավիթ Հովհաննիսյանը` Ռուսաստանի չեմպիոն

Խաբարովսկում այսօր ավարտվել է Ռուսաստանի ձյուդոյի առաջնությունը: Կրասնոդարի բնակիչ Դավիթ Հովհաննիսյանը մինչև 90 կգ քաշային կարգում դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:

Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել Գրիգորի Սուլեմինը, իսկ բրոնզե մեդալը նվաճել են Ստանիսլավ Ռետինսկին ու Ռուստամ Ամիրմետովը:

Հիշեցնենք, որ մինչ այդ կանանց պայքարում ոսկե մեդալ էր նվաճել նաև ռուսաստանաբնակ հայուհի Անահիտ Մխիթարյանը:
 

Placeholder
Դավիթ Հովհաննիսյանը` Ռուսաստանի չեմպիոն