Արցախի օմբուդսմենի ինստիտուտի ակտիվ գործունեության մեջ նկատելի ձեռքբերումներ կան. Ա. Թաթոյան
Իրավունք
16:23 10/09/2016
ԼՂՀ

Արցախի օմբուդսմենի ինստիտուտի ակտիվ գործունեության մեջ նկատելի ձեռքբերումներ կան. Ա. Թաթոյան

Արցախում նկատելի ձեռքբերումներ կան մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես խորհրդարանի կողմից ձևավորվող օմբուդսմենի ինստիտուտի ակտիվ գործունեության մեջ: Այս մասին նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ:

Արցախի խորհրդարանի ղեկավարն էլ բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների գործունեությունը՝ դրանք որակելով որպես տարածաշրջանում առաջատար կառույցներ:

ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպանը քննարկվել են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների պաշտապանության մեխանիզմների օրենսդրական կատարելագործմանը, Արցախում սահմանադրական բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցեր:

 

 

Placeholder
Արցախի օմբուդսմենի ինստիտուտի ակտիվ գործունեության մեջ նկատելի ձեռքբերումներ կան. Ա. Թաթոյան