ՊՆ-ում պարգևատրել են հաղթած  մարզիկներին  ու նրանց մարզիչներին
Քաղաքական
13:49 10/09/2016
Հայաստան

ՊՆ-ում պարգևատրել են հաղթած մարզիկներին ու նրանց մարզիչներին

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր  հյուրընկալվել են 2016 օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները: 

ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիսավոր ընդունելության ընթացքում պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն  այսօր ոչ միայն առօրյա կամ առաջնագծում, այլև միջազգային մրցաշարերում բազմիցս ապացուցում է իր բարոյակամային հատկանիշների, վճռականության  և ուժի մասին:

Խոսելով զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացի շուրջ և անչափ կարևորելով սպորտի ու ֆիզպատրաստության դերը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ զինված ուժերի ղեկավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության գործընթացը՝ առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ ոգի» կարգախոսով:

Օլիմպիականներն ընդգծել են, որ իրենք ևս հայրենիքի զինվորներ են և մշտապես պատրաստ են զորավիգ լինել երկրի պաշտպանությանը:

Հանդիպման ավարտին 31-րդ օլիմպական խաղերում հաղթած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝   հունահռոմեական ոճի ըմբիշներ, ոսկե մեդալակիր  Արթուր Ալեքսանյանին, արծաթե  մեդալակիր Միհրան Հարությունյանին,  ծանրամարտիկներ՝  արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին  և  արծաթե մեդալակիր, զինծառայող Գոռ Մինասյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով:















Լուսանկարները՝ ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության:

Placeholder
ՊՆ-ում պարգևատրել են հաղթած մարզիկներին ու նրանց մարզիչներին