Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Տնտեսություն
18:42 10/09/2016
Աշխարհ

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

Ըստ արդյունքների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 3,44%-ով՝  հասնելով 45,98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 3,8%-ով՝ հասնելով բարելի համար 48,08  դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել