Բակո Սահակյանը հանդիպել է ապրիլյան պատերազմի հետևանքով իրենց տները լքած թալիշցիների հետ
Տարածաշրջան
09:44 12/09/2016
ԼՂՀ

Բակո Սահակյանը հանդիպել է ապրիլյան պատերազմի հետևանքով իրենց տները լքած թալիշցիների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել ս. թ. ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները լքած ու այնտեղ հաստատված թալիշցիների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցել են   Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Բակո Սահակյանը հանդիպել է ապրիլյան պատերազմի հետևանքով իրենց տները լքած թալիշցիների հետ